Տպել
08.03.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կանոնակարգի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի, մոնիթորինգի եւ մշտական հանձնաժողովների, մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի, սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականին Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը (մարտի 11-17-ը ներառյալ), ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանը (մարտի 19-21-ը ներառյալ), Սամվել Ֆարմանյանը (մարտի 13-15-ը ներառյալ), Արմեն Ռուստամյանը (մարտի 8-14-ը ներառյալ եւ մարտի 21-23-ը ներառյալ):