Տպել
23.02.2018
Խորհրդարանական լսումներ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ
1 / 2

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ:

Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական կառույցների եւ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Լսումների մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հիշատակը:

Հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը՝ ընդգծելով, որ խորհրդարանական լսումների նպատակն է խստորեն դատապարտել 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացրած ՀՀ քաղաքացիների նկատմամբ մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը ոստիկանության կողմից ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` թեեւ 2018 թվականի փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկումների արդյունքում բացասական եզրակացություն է տվել ներկայացված նախագծին, այնուամենայնիվ, այն ներկայացվելու է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հարազատների ներկայացուցիչ Սարգիս Քլոյանը, նշել է, որ իրենց պահանջը քաղաքական չէ` ընդգծելով, որ պայքարելու են, որպեսզի պատժվեն բոլոր մեղավորները:

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը ներկայացրել է «2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անձանց մահվան դեպքերի առթիվ կատարված քննության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ» ՀՀ գլխավոր դատախազության զեկույցը:

«Հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության եւ հատկապես տասն անձանց մահվան հանգամանքների բացահայտման հետ կապված հանրության հետաքրքրությունը եւ, կարեւորելով քննության ընթացքի մասին թույլատրելիության սահմաններում տեղեկատվություն ստանալու հանրային շահը` նախաքննության առաջին իսկ օրվանից` 2008 թվականի մարտի 2-ից, կատարված քննության արդյունքները մշտապես իրազեկվել են հանրությանը զանգվածային լրատվամիջոցներով: Պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել շահագրգիռ մի շարք ինստիտուտների, որոնց թվում` ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական եւ միջազգային կազմակերպություններին: ՀՀ գլխավոր դատախազի 2008 թվականի մարտի 14-ի հրամանով ստեղծվել է Հանրային իրազեկման խումբ` հանձնարարելով ապահովել նշված քրեական գործով նախաքննության ընթացքի եւ արդյունքների մասին հանրությանը պարբերաբար տեղեկատվության տրամադրումն այնքանով, որքանով այն չի խոչընդոտի նախաքննության իրականացմանը»,- ասել է Կարեն Բիշարյանը:

Ըստ բանախոսի` քննության ընթացքում որպես վկա հարցաքննվել է շուրջ 5000 անձ, որոնց թվում` ոստիկանության ծառայողներ: Նրա հավաստմամբ՝ ինչպես Հատուկ քննչական ծառայությունը, այնպես էլ քննվող քրեական գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներն իրենց իրավական գործիքակազմերով ձեռնարկում են հնարավոր բոլոր քրեադատավարական միջոցները՝ գործի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, մեղավոր անձանց ի հայտ բերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ մարտի 1-2-ի իրադարձությունների իրավական գնահատականը մինչ այժմ տրված չէ:

Փորձագետների փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է մանրամասներ կատարված աշխատանքների, զեկույցների վերաբերյալ` ընդգծելով, որ գործունեության ընթացքում կաշկանդված չեն եղել եւ մեծ աջակցություն են ստացել հասարակության կողմից:

Զեկուցողներին ուղղված հարցերը վերաբերել են մարտի 1-2-ին տեղի ունեցած առանցքային դեպքերին ու գործողություններին, արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմանը:

Հարցի վերաբերյալ ելույթներ են ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորները՝ ներկայացնելով իրենց տեսակետները:

Գեւորգ Կոստանյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով «Ելք» դաշինքին խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար՝ նշել է, որ այն հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել 10 տարի անց գործի հանգամանքների քննության ընթացքի վերաբերյալ: Ըստ նրա` ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր էլ չի կարող հրապարակել նախաքննության բոլոր տվյալները: Պարզաբանելով արտակարգ դրություն հայտարարելու օրինականության հարցը՝ նա ընդգծել է, որ ՀՀ նախագահը գործել է համաձայն ՀՀ Սահմանադրության:

Արամ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ հանրությանը քաղաքական ենթատեքստից ամբողջությամբ կտրված նյութեր են փորձում ներկայացնել, մինչդեռ, խորհրդարանական լսումներում բարձրացված հարցերը լուրջ քննության անհրաժեշտություն ունեն:

Սամվել Ֆարմանյանը, մարտիմեկյան դեպքերը որակելով մեր նորագույն պատմության երկու ամենամեծ խարաններից մեկը, ասել է. «Այլեւս երբեք որեւէ պատճառաբանությամբ, որեւէ նպատակի համար ՀՀ տարածքում հայի ձեռքով հայի արյուն չպետք է հոսի»:

Մարտիմեկյան դեպքերը հայ ժողովրդի պատմության սեւ էջերից մեկն է համարել Գագիկ Մելիքյանը: Կարեւորելով խորհրդարանական լսումների նման ձեւաչափով քննարկումները՝ պատգամավորը կոչ է արել միասնական լինել՝ ընդգծելով, որ այս տարիներին ժողովրդավարության լուրջ ձեռքբերումներ եւս ունեցել ենք:

Սամվել Նիկոյանը մանրամասն ներկայացրել է «2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության» ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքները:

Արտակ Զեյնալյանը կոչ է արել ընդունել «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:


13.05.2024
Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան
Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Նեպալի միջեւ հարաբերությունների զարգացումը: Երկու երկրներն էլ ունեն բավականին հետաքրքիր նմանություններ եւ առկա է տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտություն.  ողջունելով Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակութ...

13.05.2024
«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ
Արդեն երեք տարի է՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում է նաեւ Հայաստանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ նախորդ տ...

13.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանն Իեն Բորջին մաղթել է արդյունավետ աշխատանք, ընդգծել, որ ...

13.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Բրատիսլավայում է
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Մայիսի 13-ին պատվ...

13.05.2024
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գոր...

13.05.2024
Քննարկվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահում...

13.05.2024
Նախագծերի ընդունմամբ կխստացվի սպանդանոցային գործունեության վերահսկողությունը
Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք` կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեություն...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկույցում փաթեթի համահեղինա...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող նախագծին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարա...

13.05.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.05.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...