ա. ապահովում է Ազգային ժողովի հեռահաղորդակցության համակարգերի` համակարգչային ու հեռուստատեսային ցանցերի, ինչպես նաև ընդգրկված տեխնիկական և ծրագրային միջոցների անխափան աշխատանքը, իրականացնում է դրանց նախագծման, կառուցման, ընդլայնման, արդիականացման և նորոգման աշխատանքները,
բ. կարգավորում է համաշխարհային համակարգչային ցանցի ռեսուրսների հասանելիությունը Ազգային ժողովի համակարգչային ցանցում, դրանց արդյունավետ և նպատակային oգտագործման հսկողությունը, կատարում է համակարգչային ցանցի անվտանգության աշխատանքների համակարգումը,
գ. նախապատրաստում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում անհրաժեշտ սարքավորումների ներդրման, դրանց արդիականացման կամ նորոգման անհրաժեշտության հիմնավորումը, անցկացնում է համապատասխան մար կ ե տ ինգային վերլուծություն, որի հիման վրա ներկայացնում է այդ սարքավորումներ ը ձեռք բեր ելու հայտ,
դ. ապահովում է կապը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի այլ մասնագիտական կազմակերպությունների հետ, Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ այդ ուղղությամբ իրականացնում է համապատասխան գործողություններ,
ե. իրականացնում է Ազգային ժողովի էլեկտրոնային սարքերի, սարքավորումների տեխնիկական և ծրագրային սպասարկումը ու վերանորոգումը,
զ. մշակում է տեխնոլոգիական և ծրագրային նոր համակարգեր և անհրաժեշտության դեպքում կատարում դրանց ներդրման աշխատանքները,
է. տրամադրում է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն,
ը. իրականացնում է համակարգչային ծրագրով Ազգային ժողովի վարչական տարածք մուտքի ու ելքի տվյալների դիտարկումը.