Անձնակազմի կառավարման վարչություն
1) իր գործառույթների սահմաններում ապահովում է Ազգային ժողովի նախագահի կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հրամանների նախապատրաստումը եւ դրանց բնօրինակների պահպանումն ու հաշվառումը.
2) իրականացնում է Ազգային ժողովի նախագահի կարգադրություններով, Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հրամաններով նշանակվող պաշտոնատար անձանց անձնական գործերի նախապատրաստումը, վարումը, հաշվառումը եւ պահպանումը.
3) վարում է Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաեւ Ազգային ժողովի կողմից ընտրված (նշանակված) պաշտոնատար անձանց կադրային հաշվառումն ու անձնական գործերը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
4) գրանցում է Ազգային ժողովի կողմից ընտրվող (նշանակվող) պաշտոններում թեկնածուների առաջադրման փաստաթղթերը, նախապատրաստում է նրանց անձնական գործերը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին կամ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին.
5) նախապատրաստում եւ կազմակերպում է Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթները.
6) կազմակերպում եւ իրականացնում է Աշխատակազմի պետական ծառայողների ատեստավորման աշխատանքները.
7) Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ համատեղ իրականացնում է Աշխատակազմի գործառույթներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ հարցաշարերի եւ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում մրցույթի մասնակցի կամ պետական ծառայողի գործնական կարողություններն ստուգելու համար մասնագիտական՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործառույթների հետ կապված օրենսդրության բնագավառի հարցերի մշակման աշխատանքները.
8) մշակում է Աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման ժամանակացույցը.
9) նախապատրաստում եւ ներկայացնում է հաստատման Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անձնագրերը.
10) ուսումնասիրում եւ հաշվառում է Աշխատակազմում պետական ծառայողների կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները՝ անմիջական ղեկավարների եզրակացություններով, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
11) իրականացնում է Աշխատակազմում պետական ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները եւ տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն ֆինանսական վարչությանը.
12) սահմանված կարգով իրականացնում է Ազգային ժողովում ուսանողների պրակտիկայի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները.
13) նախապատրաստում եւ Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ստորագրմանն է ներկայացնում աշխատանքային պայմանագրերը, իրականացնում է դրանց հաշվառումը.
14) իրականացնում է աշխատողների վկայականների եւ Ազգային ժողովի շենքի մուտքի անցագրերի նախապատրաստումը, տրամադրումն ու հաշվառումը.
15) իրականացնում է համակարգչային ծրագրով Ազգային ժողովի վարչական տարածք մուտքի ու ելքի տվյալների դիտարկումը.
16) իրականացնում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հաստատումը եւ դրանք համադրում Աշխատակազմի աշխատողների մուտքի եւ ելքի հսկման էլեկտրոնային համակարգի հետ.
17) իրականացնում է անաշխատունակության թերթիկների լրացումը եւ հաշվառումը, ինչպես նաեւ ամփոփում է Աշխատակազմի աշխատողների արձակուրդների ժամանակացույցը եւ ներկայացնում Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հաստատմանը.
18) նախապատրաստում եւ Ազգային ժողովի նախագահի հաստատմանն է ներկայացնում Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ Աշխատակազմի հաստիքացուցակը.
19) իրականացնում է էլեկտրոնային շտեմարանում սոցիալական փաթեթի շահառու աշխատողների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրումն ու թարմացումը.
20) իրականացնում է վարչության գործառույթներից բխող տեղեկանքների եւ այլ փաստաթղթերի նախապատրաստում եւ հաշվառում.
21) վարում է անհատական տվյալների տեղեկատվական բազաները.
22) ապահովում է Աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով օգտվողների կառավարման աշխատանքների կատարումը.
23) իրականացնում է Աշխատակազմի պահեստազորայինների ամրագրման եւ զինապարտների հաշվառման աշխատանքները: