Տեղեկատվական եւ վերլուծական վարչություն
1) Ազգային ժողովի մարմիններին եւ Աշխատակազմին ապահովում է անհրաժեշտ տեղեկատվությամբ.
2) ուսումնասիրում է տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում առկա իրավիճակը, վերհանում օրենսդրական լուծում պահանջող խնդիրները եւ դրանց լուծում տալու առաջարկություններ մշակելու եւ ներկայացնելու նպատակով կազմակերպում եւ իրականացնում է հետազոտական-վերլուծական աշխատանքներ` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագիտական կազմակերպությունների, առանձին մասնագետների եւ փորձագետների.
3) ուսումնասիրում եւ նախապատրաստում է նստաշրջանների, նիստերի օրակարգերում ընդգրկված նախագծերի վերաբերյալ տեղեկատվական նյութեր՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով տեղեկատվություն.
4) կատարում է տեղեկատվական պահանջարկի ուսումնասիրություն, դրա հիման վրա որոնում, համակարգում եւ տրամադրում համապատասխան տեղեկատվություն, փաստաթղթեր, այլ պետությունների իրավական ակտեր, հետազոտական ու վերլուծական նյութեր.
5) Ազգային ժողովի օրենսդրական, վերահսկողական եւ ներկայացուցչական գործառույթների իրականացմանն աջակցելու նպատակով տեղեկատվական տարբեր բազաների օգտագործմամբ իրականացնում է որոնողական, հետազոտական եւ վերլուծական աշխատանքներ եւ արդյունքները տրամադրում Ազգային ժողովի մարմիններին եւ Աշխատակազմին.
6) միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա պատրաստում է թեմատիկ տեղեկանքներ.
7) ստեղծում եւ համակարգում է տեղեկատվության ստացման եւ տարածման ներքին ու արտաքին ռեսուրսները.
8) կազմակերպում եւ վարում է Ազգային ժողովի գրադարանային գործը.
9) հավաքում, կազմակերպում, պահպանում եւ օգտագործման է տրամադրում գրադարանային փաստաթղթերը, դրանց վերաբերյալ եւ այլ բնույթի տեղեկույթ.
10) ցուցակագրում, դասակարգում եւ կազմում է գրադարանի հավաքածուի գրացուցակը եւ մատենագիտությունը.
11) ապահովում է գրադարանի հավաքածուի եւ տեղեկատվական համակարգերի մատչելիությունը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
12) ապահովում է գրադարանից օգտվողների համար որակյալ ծառայությունների մատուցումը.
13) նպաստում է կրթության, ընթերցանությանը, ինքնակրթության եւ սոցիալական հաղորդակցման գործընթացներին.
14) տրամադրում է գրադարանի հավաքածուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթ` Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի պետական գրացուցակի համար.
15) ապահովում է գրադարանային հավաքածուում գտնվող գրավոր հուշարձանների պահպանումը եւ վերականգնումը.
16) ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ.
17) ստեղծում եւ համալրում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի բազան, ձեւավորում ազգային ֆոնդի մաս կազմող նյութերի հավաքածուն, իրականացնում է ավանդապահ գրադարանի գործառույթներ.
18) հավաքում, պահպանում եւ սպասարկում է ծառայողական նյութեր.
19) ստեղծում է գրադարանի տեղեկատու-որոնողական համակարգ (տեղեկույթի ավտոմատացված տվյալների շտեմարան` տեղեկատու եւ մատենագիտական հրատարակությունների քարտային եւ էլեկտրոնային գրացուցակ).
20) իրականացնում է տեղեկատվական կարիքների ուսումնասիրություն՝ գրադարանից օգտվողների շրջանում թղթային եւ էլեկտրոնային հավաքածուն համալրելու նպատակով.
21) համագործակցում է հայրենական եւ օտարերկրյա գրադարանների, տեղեկատվական կենտրոնների, Հայաստանում գործող միջազգային կառույցների, դեսպանատների, հասարակական եւ այլ կազմակերպությունների հետ գրադարանային հավաքածուի համալրումը եւ օգտվողների տեղեկատվական պահանջարկը լիարժեք ապահովելու նպատակով.
22) կազմակերպում է թեմատիկ եւ նոր հրատարակությունների վերաբերյալ ցուցահանդեսներ, օգտվողներին իրազեկում գրադարանային հավաքածուների եւ դրանց շրջանառության մասին.
23) պատրաստում է «Հիշարժան տարեթվեր եւ իրադարձություններ» էջը՝ այն տրամադրելով Ազգային ժողովի նախագահին, տեղադրում նաեւ Ազգային ժողովի կայքում.
24) կազմակերպում եւ վարում է Ազգային ժողովի արխիվային գործը.
25) իրականացնում է արխիվային հավաքածուի պահպանությունը, համալրումը, հաշվառումը եւ օգտագործումը.
26) իրականացնում է արխիվային հավաքածուի հանձնումը մշտական կամ ժամանակավոր պահպանության.
27) մշակում եւ Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հաստատմանն է ներկայացնում առաջացած արխիվային փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկերը: Անհրաժեշտության դեպքում պատրաստում է տեղեկանքներ արխիվային հավաքածուից օգտվողների համար.
28) իրականացնում է «Արխիվային գործի մասին» եւ «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքներով սահմանված այլ գործառույթներ:
- Գրադարանի եւ արխիվի բաժին
Հեռ. - Հետազոտական եւ վերլուծական բաժին
Հեռ.