Շահումով խաղերի եւ խաղատների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.06.2024

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) եթե կազմակերպիչն ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով 10 եւ ավելի օր ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» եւ 2.1-ին մասի «է» եւ «է1» կետերով սահմանված դեպքերի.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

04.07.2024
Երեւան
ՀՕ-294-Ն