Armenian      
Վարչական դատավարության oրենuգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.02.2024

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչական ակտերը, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո:»:

Հոդված 2. Օրենսգրքի 117-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.7-րդ եւ 137.4-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը՝ անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեմ ներկայացվող հայցադիմումների քննությունը՝ անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված իրավախախտումներից բխող իրավահարաբերությունների վրա:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների քննության կապակցությամբ իրականացվող դատավարական գործողությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

25.03.2024
Երեւան
ՀՕ-98-Ն