Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.03.2023

Հոդված  1.   «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի  27-ի ՀՕ-186 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետի «բ» ենթակետից հանել «կատարված» բառը.

2) 3-րդ կետի «իբ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ կետի «գ» ենթակետը «համար» բառից հետո լրացնել «(յուրաքանչյուր առաջնային հայտով)» բառերով.

4) 4-րդ կետի «իա» ենթակետը «զատելու» բառից հետո լրացնել «եւ վկայագիր տրամադրելու» բառերով.

5) 4-րդ կետի «իբ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«իբ)
ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման դիմում ներկայացնելու համար
30».

6) 4-րդ կետի «իդ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«իդ)

ապրանքային նշանների պետական գրանցամատյանում եւ ապրանքային նշանների հայտերի ընթացիկ հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝

ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան՝ յուրաքանչյուր դասով ներկայացված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար

ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան՝ յուրաքանչյուր դասով ներկայացված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար՝ արագացված ընթացակարգով
մեկ իրավատիրոջը եւ (կամ) հայտատուին պատկանող ապրանքային նշանների համար

20
 
 

60
 
 
 

60».
 

7) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իզ-խ» ենթակետերով.
 
իզ) Եվրասիական տնտեսական միության  ապրանքային եւ սպասարկման նշանների (այսուհետ՝ Միության ապրանքային նշան) հայտ ներկայացնելու համար 35
իէ) Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար 51
իը) Միության ապրանքային նշանի հայտի նախնական փորձաքննության փուլում ներկայացման գերատեսչության հարցմանը պատասխանելու ժամկետը երկարաձգելու համար
 
15
իթ) որպես Միության ապրանքային նշան կամ Միության կոլեկտիվ ապրանքային  նշան գրանցելու համար հայտարկված նիշի փորձաքննություն անցկացնելու համար (եթե գրանցումը խնդրարկվում է ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) մեկից  երեք դասերի համար)  (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)

երեքից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)


 

102
 

11

լ) Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտը Միության ապրանքային նշանի հայտի փոխակերպելու համար 25
լա) Միության ապրանքային նշանի հայտը Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտի փոխակերպելու համար 25
լբ) Միության կոլեկտիվ ապրանքային նշանը Միության ապրանքային նշանի փոխակերպելու համար 51
լգ) Միության ապրանքային նշանը Միության կոլեկտիվ նշանի փոխակերպելու համար 51
լդ) Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար 20
լե) Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքների հիման վրա ծանուցման վերաբերյալ փաստարկներ եւ դիտողություններ ներկայացնելու լրացուցիչ ժամկետ տրամադրելու համար  15
լզ) Միության ապրանքային նշանը կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանը գրանցելու եւ վկայագիր տրամադրելու համար 76

 
լէ) Միության ապրանքային նշանի միասնական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 25
լը) Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինում (իրավունքի փոխանցում, լիցենզիա, ֆրանչայզինգ) գրանցելու համար 76
լթ) Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգելու համար (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) 180
խ) Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դիմում ներկայացնելու համար լրացուցիչ 6 ամիս ժամկետ տրամադրելու համար 76».

8) 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ-ժը» ենթակետերով.
 
«ժբ) Միության ապրանքի ծագման տեղանվան  գրանցման եւ (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման հայտ ներկայացնելու եւ հայտարարված անվանման փորձաքննություն անցկացնելու համար 102
ժգ) Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման եւ (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման  հայտում փոփոխություն կատարելու համար 20
ժդ) Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման եւ (կամ) օգտագործման իրավունքը գրանցելու համար  102
ժե) Միության ապրանքի ծագման տեղանվան միասնական գրանցամատյանի տվյալներում փոփոխություն կատարելու համար 25
ժզ) Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)
 
180

 
ժէ) Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման դիմում ներկայացնելու համար լրացուցիչ 6 ամիս ժամկետ տրամադրելու համար 76
ժը) Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքը գրանցելու եւ վկայագիր տրամադրելու համար (վերաբերում է այն ապրանքի ծագման տեղանուններին, որոնք գրանցված են մինչեւ 2020 թվականի փետրվարի  3-ի «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքի ծագման տեղանվան մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելը) (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) 51».

9) 8-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
 «զ) արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննության դիմում ներկայացնելու եւ քննությունն ընդունելու համար 20».

10) 8-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«թ) լիցենզիայի, ենթալիցենզիայի, իրավունքների փոխանցման (զիջման) գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 5-րդ, 9-րդ, 10-րդ կետերը չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական լիազոր մարմին կամ բողոքարկման խորհուրդ ներկայացված հայտերի եւ դիմումների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.04.2023
Երեւան
ՀՕ-123