Armenian      
Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2023
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում «ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած եւ պահեստազորում գրանցված անձանց)» բառերը փոխարինել «հաշվառվել պահեստազորում) կամ օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից եւ չունի օրենքով սահմանված վերափորձաքննություն անցնելու պարտականություն» բառերով:

Հոդված 2. Oրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի «, 3-րդ եւ 7-րդ» բառերը փոխարինել «եւ 3-րդ» բառերով.

3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Oրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ կետերով.

«9) գերության մեջ գտնվելու դեպքում.

10) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս:»:

Հոդված 4. Oրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Ծառայողների ատեստավորումը

1. Ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմինների շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների (սույն հոդվածում այսուհետ՝ ծառայող) ատեստավորումն անցկացվում է հավելավճար հաշվարկելու նպատակով: Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա չեն ատեստավորման:

2. Ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

3. Ազգային անվտանգության մարմիններում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք, եւ ոչ ուշ, քան ինն ամսվա ընթացքում:

4. Առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք, եւ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:

5. Ատեստավորման ենթակա եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվող ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:

6. Ատեստավորման ենթակա եւ արձակուրդում կամ գործուղման մեջ կամ կադրերի տրամադրության տակ գտնվող կամ ուսման (վերապատրաստման) ուղարկված կամ ժամանակավոր անաշխատունակ կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան այդ հանգամանքները վերանալուց երկու ամիս հետո:

7. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

8. Ատեստավորումն անցկացնում են հանձնաժողովները, որոնց ձեւավորման կարգը սահմանվում է ատեստավորման կարգը սահմանող Կառավարության որոշմամբ:

9. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից մեկը.

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:

10. Ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը պետական լիազոր մարմնի ղեկավարին դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:

11. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը կայացվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

12. Այն ծառայողները, որոնց վերաբերյալ ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, յուրաքանչյուր տարի մեկ անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար:

13. Ծառայողին այլ՝ հավասար կամ ցածր պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը: Հավասար կամ ցածր պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, ընդ որում, ցածր պաշտոնի նշանակվելիս հավելավճարը հաշվարկվում է ցածր պաշտոնի խմբի համար սահմանված չափով: Առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողը մինչեւ նոր պաշտոնում ատեստավորվելը շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը:

14. Եթե հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերած ծառայողն ատեստավորվել է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում, ապա առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, իսկ նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են:

15. Եթե ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, որից հետո ծառայողին տրամադրվել է հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, կամ ծառայողը թողնվել է կադրերի տրամադրության տակ, կամ կասեցվել է նրա պաշտոնավարումը, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետն այդ ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է սույն մասում նշված հանգամանքները վերանալու օրը:

16. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողների համար հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝

1) ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացություն կայացվելու դեպքում.

2) բարձրագույն խմբի պաշտոնի նշանակվելիս:

17. Ատեստավորման կարգը, ինչպես նաեւ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ:

18. Հավելավճարի հաշվարկման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողների համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Հավելավճար հաշվարկելու իրավունք ձեռք չբերելու կամ հավելավճարի վճարումը դադարելու դեպքում ծառայողների համար հաշվարկվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ տվյալ պաշտոնի համար Կառավարության որոշմամբ նախատեսված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները:»:

Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 8-րդ կետից հանել «, արհեստակցական» բառը.

2) 7-րդ մասում՝

ա. «կարող է» բառերից հետո լրացնել «ուսումնական հաստատություններում» բառերով,

բ. «հեռակա ուսումնական հաստատություններում» բառերը փոխարինել «մասնագիտություններով հեռակա ուսուցման ձեւով» բառերով,

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող եւ ուսումնական հաստատությունում առկա ուսուցման ձեւով սովորող քաղաքացին պաշտոնի նշանակվելիս պարտավոր է ապահովել սույն մասով նախատեսված պահանջի կատարումը՝ պետական լիազոր մարմին ներկայացնելով հեռակա ուսուցման ձեւի անցնելու վերաբերյալ փաստաթղթերը:»:

Հոդված 6. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 1-ին կետը «վերապատրաստումը» բառից հետո լրացնել «կամ հեռացվել է ուսումնական հաստատությունից» բառերով,

բ. 2-րդ կետի «6-9-րդ» բառերը փոխարինել «8-9-րդ» բառերով, իսկ նույն կետը «12-14-րդ կետերով» բառերից հետո լրացնել «եւ 1.1-ին մասով» բառերով,

գ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ծառայությունից արձակվել է սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով, բացառությամբ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված դեպքերի, եթե նշված հանգամանքները հիմնավորվում են անհրաժեշտ փաստաթղթերով եւ պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից գնահատվում որպես ծառայությունը շարունակելու համար խոչընդոտ:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը եւ չափերը սահմանվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:».

3) 4-րդ մասի «խախտվելու դեպքում սովորելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվում է» բառերը փոխարինել «խախտվելու դեպքում զինծառայողը վճարում է տուժանք» բառերով, իսկ նույն մասը «կարգով» բառից հետո լրացնել «եւ չափերով» բառերով:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պաշտոնի նշանակված, ինչպես նաեւ ատեստավորում անցած զինծառայողների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

22.12.2023
Երեւան
ՀՕ-404-Ն