Armenian      
Ֆինանսական համահարթեցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.11.2023

Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) համայնքի եկամտային կարողություն՝ համայնքի բյուջեին օրենքով ամրագրված եւ սույն օրենքի շրջանակներում նախատեսված անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, մասհանվող հարկերի, պետական տուրքերի եւ Օրենքի «ա» մասով հատկացվող դոտացիաների հանրագումարը.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. «ա» մասով դոտացիաներ հատկացվում են այն համայնքներին, որոնց բնակչության քանակը չի գերազանցում 3500-ը, ինչպես նաեւ այն համայնքներին, որոնց կազմում ընդգրկված են սահմանամերձ բնակավայրեր:

2. «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող յուրաքանչյուր համայնքին եւ սահմանամերձ համայնքների յուրաքանչյուր բնակավայրին դոտացիաները հատկացվում են համապատասխանաբար հավասարաչափ գումարներով, որոնց չափերը սահմանվում են տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Համայնքի բնակչության քանակը տվյալ համայնքի տարածքում հաշվառված բնակչության թիվն է՝ հաշվարկվող տարվան նախորդող տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ:

4. Սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.

ԴԱ = ՀԹԱ x ԱԴՍ Թ xԱՍ , որտեղ՝

ԴԱ -ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

ՀԹԱ -ն - «ա» մասով դոտացիա ստացող բնակչության քանակը 3500-ը չգերազանցող համայնքների ընդհանուր թիվն է,

ԱԴ -ն - «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է,

ԲՍ Թ -ն - «ա» մասով դոտացիա ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընդհանուր թիվն է,

ԱՍ -ն - «ա» մասով սահմանամերձ համայնքների մեկ բնակավայրին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:

6. Համայնքի դոտացիա ստանալը «ա» մասով չի բացառում նույն համայնքի դոտացիա ստանալը նաեւ «բ» մասով: «ա» մասով հատկացվող դոտացիաների միջոցները ներառվում են այդ միջոցներն ստացող համայնքների եկամտային կարողության գործակցի հաշվարկում՝ որպես լրացուցիչ եկամուտ:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) անշարժ գույքի հարկ,

2) փոխադրամիջոցների գույքահարկ.

Համայնքի անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարներն են (առանց անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի գծով՝ հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի եւ տուգանքների, ինչպես նաեւ հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա ընթացքում հաշվարկված տույժերի եւ տուգանքների գումարների), ավելացրած Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ համայնքների ավագանիների ընդունած որոշումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետեւանքով այդ հարկերի գծով համայնքների հաշվարկային տարվան նախորդող երկրորդ տարվա բյուջեներում եկամուտների կորուստների գումարները.».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.

ԵԿi =ԱԳՀi + ՓԳՀi +ՄՀi + ՊՏi + ԱԴ , որտեղ՝

ԱԳՀi -ն - i-րդ համայնքի անշարժ գույքի հարկի գումարն է,

ՓԳՀi -ն - i-րդ համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի գումարն է,

ՄՀi -ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi -ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են,

ԱԴ -ն - «ա» մասով մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) համայնքի բարձրադիրության ծախսային գործոն ՝ ԿԲԳ - 20 տոկոս.

4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոն՝ ԿԲՔԳ - 20 տոկոս.»:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «3501-5000 բնակիչ», «5001- 20000 բնակիչ», «20001-150000 բնակիչ» եւ «150001-ից ավելի բնակիչ» բառերը համապատասխանաբար փոխարինել «3501-20000 բնակիչ», «20001-50000 բնակիչ», «50001-200000 բնակիչ» եւ «200001-ից ավելի բնակիչ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՏՄԳi = 1+(0,3 x ՀiՄայր +0,6xՀiՄարզ +0,1xՀiՇրջ ) / (0,3x Հմիջ Մայր +  0,6xՀմիջ Մարզ + 0,1xՀմիջ Շրջ ), որտեղ՝»:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «1,1» եւ «1,25» թվերը փոխարինել «1,2» եւ «1,4» թվերով:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԲՔԳi = 1 + 0,15(ԲԹi - 1), որտեղ՝»:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը» բառերով:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը, 3-րդ մասը «փոխհատուցման գումարի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 2023 թվականի» բառերով, իսկ 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.11.2023
Երեւան
ՀՕ-355-Ն