Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2023

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 63-66-րդ կետերով.

«63. փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման քննություն ընդունելու համար բազային տուրքի 15-ապատիկի չափով
64. փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայական տալու համար բազային տուրքի 5-ապատիկի չափով
65. «C», «D», «CE», «DE», «C1E» եւ «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական որակավորման քննություն ընդունելու համար բազային տուրքի 15-ապատիկի չափով
66. «C», «D», «CE», «DE», «C1E» եւ «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական որակավորման վկայական տալու համար բազային տուրքի 5-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ եւ 19-րդ կետերով.

«18) փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման համար՝ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
19) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման համար՝ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.11.2023
Երեւան
ՀՕ-348-Ն