Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.07.2023

Հոդված 1. 1985 թվականի  դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.16-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «9. Պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման, արտահանման, առեւտրի, պայթեցման աշխատանքների կատարման, պահեստավորման, տեղափոխման կամ կիրառման լիցենզավորման պահանջները եւ պայմանները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով:».

2) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման, արտահանման, կիրառման, առեւտրի, պահեստավորման կամ տեղափոխման լիզենզավորման պահանջները կամ պայմանները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով:».

3) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Կենցաղային նշանակության հրագործական III դասի եւ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների՝ պետական եւ համայնքային նշանակության կամ պետական եւ համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար ներմուծման կամ կիրառման թույլտվության պայմանները կամ պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչեւ երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. 16 տարին չլրացած անձանց կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը «169.16-րդ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ  եւ  11-րդ մասերի)» բառերով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 224.3-րդ հոդվածով.

«Հոդված  224.3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին պարբերությունը  «79.1, 122 եւ 187 հոդվածներով» բառերից հետո լրացնել «, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.08.2023
Երեւան
ՀՕ-260-Ն