Armenian      
Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.07.2023

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) 12.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12.1. Պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների, հրագործական արտադրատեսակի (բացառությամբ կենցաղային նշանակության I եւ  II դասերի արտադրատեսակների) վաճառքը թույլատրվում է բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.2-րդ մասով.

«12.2. Արգելվում է կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակի վաճառքը 16 տարին չլրացած անձանց:»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «9-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերից հետո լրացնել «, 12.1-ին մասի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.08.2023
Երեւան
ՀՕ-259-Ն