Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.05.2023

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 317-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «34-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «35-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 317-րդ հոդվածի 3-րդ մասում, 322-րդ հոդվածի  3-րդ մասում, 327-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 333-րդ հոդվածի 7-րդ մասում «մշտապես գործող արբիտրաժի նախագահի կողմից» բառերը փոխարինել «մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 318-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ  դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար  կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում, ապա նշված դիմումները միացվում եւ քննվում են արբիտրաժի վճռի համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակում:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, եւ դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար  կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:

2.2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, եւ դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար  կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դիմումի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը եւ վայրը նշվում են դիմումները միացնելու մասին դատարանի կողմից կայացվող որոշման մեջ, որը կայացվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկվում է արբիտրաժ եւ արբիտրաժային վարույթի կողմերին:»:

Հոդված 4. Օրենսգրքի 320-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) դատարանի եզրահանգումը՝

ա. արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու,

բ. դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու,

գ. սույն օրենսգրքի 318-րդ հոդվածի 2.1-ին եւ 2.2-րդ մասերով սահմանված դեպքերում՝ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու եւ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ:»:

Հոդված 5. Օրենսգրքի 323-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «մեկ ամսվա» բառերը փոխարինել «տասնհինգ օրվա» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Եթե արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դիմումները միացվում են եւ քննվում են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակում:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-6.3-րդ մասերով.

«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, եւ դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:

6.2. Դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, եւ դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում:

 6.3. Դիմումի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը եւ վայրը նշվում են դիմումները միացնելու մասին դատարանի կողմից կայացվող որոշման մեջ, որը կայացվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկվում է արբիտրաժ   եւ արբիտրաժային վարույթի կողմերին:»:

Հոդված 6. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) դատարանի եզրահանգումը՝

ա. արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու,

բ. կատարողական թերթ տալը մերժելու,

գ. սույն օրենսգրքի 323-րդ հոդվածի 6-6.2-րդ մասերով սահմանված դեպքերում՝ արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու եւ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ:»:

Հոդված 7. Օրենսգրքի 326-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ միջազգային առեւտրային արբիտրաժների» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «արբիտրաժային դատարանի կամ միջազգային առեւտրային արբիտրաժի» բառերը փոխարինել «արբիտրաժի» բառով:

Հոդված 9. Օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) սույն օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում՝ արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու պահին գործն արբիտրաժի համապատասխան փուլում գտնվելու մասին վկայող փաստաթուղթը, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվել է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմում,»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.05.2023
Երեւան
ՀՕ-159-Ն