Armenian      
Առեւտրային արբիտրաժի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.05.2023

Հոդված 1.   «Առեւտրային արբիտրաժի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-55-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1)  4-րդ կետի առաջին նախադասությունը «վեճերը» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ այդ իրավահարաբերությունների առնչությամբ գործարքները կնքված լինելու կամ դրանց անվավերության հետ կապված հարցերը» բառերով.

2) 7-րդ կետի «25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի» բառերը փոխարինել «25-րդ հոդվածի 1-ին կետի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը «Սույն օրենքի» բառերից հետո լրացնել «16-րդ հոդվածի 3-րդ մասով,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը «որեւէ  ձեւով» բառերից առաջ լրացնել «սույն մասով սահմանված» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունը «իսկ» բառից հետո լրացնել «միջազգային արբիտրաժի դեպքում» բառերով:

Հոդված  5. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արբիտրին բացարկ կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ, կամ նա չունի կողմերի համաձայնությամբ սահմանված համապատասխան որակավորում: Արբիտրին բացարկ հայտնելու հիմքերը, ի թիվս այլնի, ներառում են այն դեպքերը, երբ՝

1) արբիտրը կանխակալ վերաբերմունք ունի արբիտրաժի կողմի կամ մասնակցի (կողմի ներկայացուցչի, արբիտրաժային վարույթում որպես վկա, փորձագետ, մասնագետ ներգրավված անձանց) նկատմամբ.

2) արբիտրը նախկինում մասնակցել է արբիտրաժի կողմերի մասնակցությամբ նույն առարկայի մասին, սակայն տարբեր փաստական հիմքերով գործի վեճի քննությանը.

3) արբիտրի հետ փոխկապակցված անձը հանդիսացել է կամ հանդիսանում է արբիտրաժի կողմ կամ մասնակից.

4) արբիտրը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքն անձամբ կամ իր հետ փոխկապակցված անձը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Սույն oրենքի իմաստով՝ արբիտրի հետ փոխկապակցված անձ է հանդիսանում՝

1) այն իրավաբանական անձը՝

ա. որի կանոնադրական կապիտալում արբիտրը կամ սույն մասի  2-րդ կետով նախատեսված անձն ունի մասնակցություն,

բ. որի որոշումները արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը օրենքով  չարգելված այլ ձեւով հնարավորություն ունի կանխորոշելու, կամ որին կարող են տալ կատարման համար պարտադիր ցուցումներ,

գ. որում արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը կառավարման մարմնի անդամ է,

դ. որի հետ արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը տվյալ արբիտրաժային վարույթի առնչությամբ գործել է համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.

2) այն ֆիզիկական անձը՝

ա. որը արբիտրի ընտանիքի անդամ է (ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ամուսնու ծնողը կամ զավակի ամուսինը, ինչպես նաեւ համատեղ ապրող  անձինք),

բ. որի հետ արբիտրը վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:

2.2. Արբիտրաժային հաստատությունները, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից բացի, իրենց ներքին կանոններով կարող են նաեւ սահմանել արբիտրին բացարկ հայտնելու այլ հիմքեր:»:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «առ ոչինչ» բառերը փոխարինել «անվավեր» բառով:

Հոդված 7. Օրենքի 17.3-րդ հոդվածի 3-րդ մասում «միջոցը չվնասելու» բառերը փոխարինել «միջոցի կատարումն անհնարին դարձնող գործողությունը չիրականացնելու» բառերով:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունից հանել «արբիտրաժի կանոնակարգով սահմանված ձեւով, իսկ արբիտրաժի կանոնակարգով նման ձեւ սահմանված չլինելու դեպքում արբիտրաժային վարույթն իրականացվում է» բառերը:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում «վայրի օրենքը շարունակվում է» բառերը փոխարինել «վայրի օրենսդրությամբ ամրագրված ընթացակարգային նորմերը շարունակվում են» բառերով:

Հոդված  10.   Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) առաջին նախադասությունը «կոլիզիոն նորմերով» բառերից հետո լրացնել «՝ պատճառաբանելով այդ ընտրությունը» բառերով.

2) երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված  11.  Օրենքի  30-րդ  հոդվածը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Արբիտրաժային տրիբունալը կարող է մերժել հաշտության համաձայնության հիմքով վճիռ կայացնելը, եթե համարում  է, որ հաշտության համաձայնությունը կայացվել է արբիտրաժի իրավասության շրջանակից դուրս գտնվող հարցի վերաբերյալ, կամ այն հակաօրինական է:»:

Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասում «բեկանման» բառը փոխարինել «չեղյալ ճանաչման» բառերով:

Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) արբիտրաժի կողմերը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք, եւ»:

Հոդված 14. Օրենքի 35.4-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կատարողական թերթ տալու» բառերը:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.05.2023
Երեւան
ՀՕ-158-Ն