Armenian      
Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.04.2023

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-րդ մասը «տույժերի» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ անձանց տրվող խրախուսանքի» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության համակարգերում (այսուհետ նաեւ՝ զինված ուժեր եւ այլ զորքեր) զինվորական ծառայություն անցնող անձանց վրա:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասում «ծառայություն անցնելու» բառերը փոխարինել «ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ գլխի վերնագրի «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ» բառերը հանել:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Զինծառայողներին տրվող խրախուսանքները» բառերը փոխարինել «Խրախուսանքի տեսակները» բառերով.

2) 2-րդ մասի 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասի «2-14-րդ» բառերը փոխարինել «2-13-րդ» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող է «գերատեսչական մեդալով պարգեւատրում» խրախուսանք կիրառվել նաեւ համապատասխան ոլորտներում նշանակալի ծառայություններ մատուցած՝ զինծառայող չհանդիսացող անձանց նկատմամբ: Զինծառայողները, ինչպես նաեւ սույն մասով նախատեսված այլ անձինք գերատեսչական մեդալով կարող են պարգեւատրվել նաեւ հետմահու:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-6-րդ եւ 10-12-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 10-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:»:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «10-14-րդ» բառերը փոխարինել «10-13-րդ» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի                     7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 10-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:»:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը՝

ա. առաջին նախադասության «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «, զորամասի» բառով,

բ. առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Ընդ որում, ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-8-րդ, իսկ զորամասի զինվորական անձնակազմի նկատմամբ՝ 2-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված խրախուսանքները, ինչպես նաեւ զինվորական անձնակազմի (ստորաբաժանման, զորամասի) նկատմամբ խրախուսանքի տեսակի ընտրության եւ կիրառման ժամանակ հաշվի են առնվում առանձին զինծառայողի նկատմամբ խրախուսանքի կիրառման պայմանները՝ հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածների պահանջները: Ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, իսկ զորամասի զինվորական անձնակազմի նկատմամբ 8-րդ կետով նախատեսված խրախուսանքները կիրառելիս հաշվի են առնվում նաեւ ստորաբաժանման կամ զորամասի բնականոն գործունեության ու խնդիրների կատարման անխոչընդոտ իրականացման անհրաժեշտությունը:».

2) 5-րդ մասի՝

ա. 7-րդ կետի «ծառայություն անցնելու» բառերը փոխարինել «ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» բառերով, իսկ նույն կետը «քանակով» բառից հետո լրացնել «, ընդ որում, ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ խրախուսանքը կիրառվում է մինչեւ վաշտ օղակը՝ պահպանելով արձակուրդների տրման ժամանակացույցով սահմանված համամասնությունները» բառերով,

բ. 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքով սահմանված իրավախախտումների համար կիրառվում է կարգապահական պատասխանատվություն, եթե դրանցում առկա չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված արարքների հատկանիշներ:

3. Վարչական իրավախախտում թույլ տված զինծառայողը կարգապահական պատասխանատվության է ենթարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, որի շրջանակներում ստացված՝ վարչական իրավախախտում կատարելու համար զինծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նյութերով սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ծառայողական քննություն չի անցկացվում, եւ իրավասու հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը կարգապահական տույժի է ենթարկվում սույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն:»:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն զինծառայողը, որը թեեւ սույն օրենքի հատուկ մասով նախատեսված արարք է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում: Սույն օրենքի շրջանակներում ծայրահեղ անհրաժեշտության վիճակը մեկնաբանվում եւ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված իմաստով եւ կարգով:»:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն զինծառայողը, որը թեեւ սույն օրենքի հատուկ մասով նախատեսված արարք է կատարել, սակայն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Սույն օրենքի շրջանակներում անհրաժեշտ պաշտպանության վիճակը մեկնաբանվում եւ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված իմաստով եւ կարգով:»:

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «չեն նշված օրենսդրության մեջ» բառերը փոխարինել «նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին մասով» բառերով:

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) կարգապահական տույժի կրման ընթացքում նոր կարգապահական իրավախախտում կատարելը.»:

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) վերնագրի «խախտման» բառը փոխարինել «իրավախախտման» բառով.

2) 2-րդ մասի «գործով նախաքննության» բառերը փոխարինել «վարույթի» բառով, իսկ «նախաքննության մարմնի» բառերը՝ «քրեական վարույթն իրականացնող մարմնի» բառերով:

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ 5 տոկոսից մինչեւ   30 տոկոսը ներառյալ՝ մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով.».

2) 3-րդ մասի «4-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով:

Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «4-րդ (միայն շարքային կազմին),» բառերը հանել.

2) 2-րդ մասի «(միայն շարքային կազմին)» բառերը հանել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:»:

Հոդված 18. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «2-րդ,» բառից հետո լրացնել «4-րդ,» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:»:

Հոդված 19. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «2-րդ,» բառից հետո լրացնել «4-րդ,» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի               23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:»:

Հոդված 20. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երկրորդ նախադասության «կարգապահական իրավախախտման մասին հրամանատարին (պետին) հայտնի դառնալու» բառերը փոխարինել «սույն հոդվածով սահմանված կարգով կարգապահական իրավախախտումը հաստատող ծառայողական քննության եզրակացությունը կարգապահական տույժ տալու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) կողմից ստանալու» բառերով, իսկ «՝ չհաշված նշանակված ծառայողական քննության անցկացման կամ ծառայողական քննության կասեցման ժամանակահատվածները» բառերը հանել.

2) 4.1-ին մասի երրորդ նախադասության «վերսկսվում է քրեական վարույթով ուժի մեջ մտած վերջնական որոշումն ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «դադարեցվում է» բառերով.

3) 6-րդ մասի առաջին նախադասության «Տրված կարգապահական տույժերը, ինչպես նաեւ թույլ տրված» բառերը փոխարինել «Թույլ տրված» բառերով.

4) 7-րդ մասի առաջին նախադասությունը «կարող է» բառերից հետո լրացնել «սույն հոդվածի 2-րդ մասում նշված 30-օրյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ գրավոր» բառերով.

5) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը «ծանրությանը» բառից հետո լրացնել «՝ ուժը կորցրած ճանաչելով կրտսեր հրամանատարի (պետի) կիրառած կարգապահական տույժը, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի՝ դրանց կիրառումը փաստացի սկսված լինելու դեպքում, որոնց պարագայում թույլատրվում է ավելացնել տրված կարգապահական տույժի օրերի քանակը, եթե դրանք տրված չեն համապատասխան կարգապահական տույժի առավելագույն ժամկետով» բառերով.

6) 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.

«Հոդված 27.1. Կարգապահական տույժ ընտրելու կարգը

1. Զինծառայողին նույն կարգապահական իրավախախտման համար մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող տրվել: Սույն օրենքի  5-րդ գլխի որեւէ հոդվածի որեւէ մասով կարգապահական իրավախախտումը որակվելուց հետո կիրառման ենթակա կարգապահական տույժ է ընտրվում համապատասխան մասի կետերով թվարկված կարգապահական տույժերից միայն մեկը:

2. Հրամանատարը (պետը) կարգապահական տույժի տեսակը որոշելիս հաշվի է առնում սույն օրենքի 24-րդ, 25-րդ կամ 26-րդ հոդվածները՝ որքանով որ ընտրված կարգապահական տույժի տեսակը թույլատրելի է կիրառել կարգապահական իրավախախտում կատարած համապատասխան կազմի զինծառայողի նկատմամբ:

3. Մեկից ավելի կարգապահական իրավախախտման համար կարող է տրվել մեկ կարգապահական տույժ՝ յուրաքանչյուր արարքին առանձին իրավական գնահատական տալու հիման վրա: Այդ դեպքում չեն կարող ընտրվել յուրաքանչյուր արարքի համար սույն օրենքի 5-րդ գլխի արարքը որակող հոդվածներով նախատեսված առավել մեղմ կարգապահական տույժերը:»:

Հոդված 22. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողը ոչ պակաս, քան մեկ շաբաթով զրկվում է զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակում ստանալու իրավունքից:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. «Ամսական  պաշտոնային  դրույքաչափի  իջեցում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: «Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» կարգապահական տույժ կիրառելու հրամանի հիման վրա զինծառայողի ամսական դրամական ապահովությունը հաշվարկող իրավասու ստորաբաժանման կողմից զինծառայողին չի հաշվարկվում հրամանում նշված չափով եւ ժամկետով պաշտոնային դրույքաչափի մասը, ընդ որում, տույժի կիրառման հետեւանքով զինծառայողին վճարվող ամսական պաշտոնային դրույքաչափը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից:»:

Հոդված 23. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 2-րդ եւ 3-րդ մասերի 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ 5 տոկոսով՝ մեկ ամիս ժամկետով:».

3) 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով.».

4) 6-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 15 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով.».

5) 7-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով.».

6) 8-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 25 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.».

7) 9-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.».

8) 10-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.».

9) 11-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.»:

Հոդված 24. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) «ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո.»:

Հոդված 25. Օրենքի 5-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 5
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

Հոդված 31. Հրամանը կամ կարգադրությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1. Հրամանատարի (պետի)՝ օրինական եւ սահմանված կարգով տրված հրամանը կամ կարգադրությունը ստորադասի (ենթակայի) կողմից դիտավորությամբ չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) խիստ նկատողություն.

2) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում՝ մինչեւ քսան օր ժամկետով.

3) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մինչեւ քսան օր ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

5) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ մինչեւ վեց ամիս ժամկետով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

2. Հրամանատարի (պետի) հրամանը կամ կարգադրությունը ստորադասի (ենթակայի) կողմից ոչ պատշաճ կատարելը կամ ժամանակին չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում՝ մինչեւ տասնհինգ օր ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով.

5) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) կարգապահական վաշտ ուղարկելը՝ քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

3) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

4) զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

Հոդված 32.  Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ծառայության վայր ժամանակին չներկայանալը

1. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր ժամանակին չներկայանալը՝ երեք օրից ոչ ավելի տեւողությամբ, կամ երեք ամսվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ՝ մինչեւ մեկ ժամ տեւողությամբ, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) հիմնական արձակուրդի տրման հետաձգում՝ մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մինչեւ քսան օր ժամկետով.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ երեք ամսվա ընթացքում՝ մեկ ժամից ավելի, սակայն երեք օրից պակաս՝ ընդհանուր տեւողությամբ երկրորդ անգամ, կամ մինչեւ մեկ ժամ տեւողությամբ՝ երեք եւ ավելի անգամ, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) կարգապահական վաշտ ուղարկելը՝ քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

3) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

4) զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մեկ ամիս ժամկետով.

2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

3) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

4) զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է կարգապահական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդմամբ:

Հոդված 33. Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը

1. Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները դիտավորությամբ խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ երեքից վեց ամիս ժամկետով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մինչեւ տասն օր ժամկետով.

4) գերատեսչական կրծքանշանից զրկում.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով.

6) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը՝ քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

6) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

Հոդված 34. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը

1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները դիտավորությամբ խախտելը սահմանապահ վերակարգի մեջ գտնվող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող զինծառայողի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը՝ հինգ օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ 20 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ երեքից վեց ամիս ժամկետով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) գերատեսչական կրծքանշանից զրկում.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով.

5) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ մինչեւ չորս ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը՝ քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

Հոդված 35.  Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքային կանոնները խախտելը

1. Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքային կանոնները դիտավորությամբ խախտելը պարեկախմբի կազմի մեջ մտնող կամ պահակախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը՝ հինգ օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով.

4) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ մինչեւ վեց ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) գերատեսչական կրծքանշանից զրկում.

4) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մինչեւ տասն օր ժամկետով.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ մինչեւ վեց ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը՝ քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

6) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

Հոդված 36. Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը

1. Զինծառայողի կողմից ներքին ծառայության կանոնագրքային կանոնները դիտավորությամբ խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը՝ հինգ օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով.

4) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ մինչեւ վեց ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) գերատեսչական կրծքանշանից զրկում.

4) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մինչեւ տասն օր ժամկետով.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ մինչեւ վեց ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը՝ քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

6) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

Հոդված 37. Հասարակական կարգը պահպանելու եւ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը

1. Հասարակական կարգը պահպանելու եւ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը հասարակական անվտանգության ապահովման եւ հասարակական կարգի պահպանման վերակարգի մեջ գտնվող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) գերատեսչական կրծքանշանից զրկում.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով.

6) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

7) զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով:

Հոդված 38. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաներն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը

1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաներն ինքնավստահությամբ կամ անփութությամբ ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում՝ քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով.

6) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

7) զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով:

Հոդված 39. Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը

1. Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

5) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ մինչեւ վեց ամիս ժամկետով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

Հոդված 40. Զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը

1. Զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաները սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը՝ տասնհինգ օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

5) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

Հոդված 41. Օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը

1. Զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները դիտավորությամբ չպահպանելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) խիստ նկատողություն.

2) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում՝ մեկ շաբաթից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) գերատեսչական կրծքանշանից զրկում.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ մինչեւ վեց ամիս ժամկետով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում՝ մեկ շաբաթից մինչեւ տասնհինգ օր ժամկետով.

4) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մինչեւ 20 օր ժամկետով.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մեկ ամիս ժամկետով.

6) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:

Հոդված 42. Գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնները խախտելը

1. Գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մինչեւ քսան օր ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երկու ամիս ժամկետով.

5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ մինչեւ վեց ամիս ժամկետով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է գաղտնիության ռեժիմի պահպանման համար պատասխանատու ստորաբաժանումների զինծառայողների կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը՝ քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

Հոդված 43. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու եւ շահագործելու կամ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը

1. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու եւ շահագործելու կամ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

5) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ մինչեւ վեց ամիս ժամկետով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

Հոդված  44. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը

1. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

5) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

Հոդված 45. Հրամանատարի (պետի) կողմից զինծառայողի նկատմամբ անհավասար մոտեցում ցուցաբերելը

1. Հրամանատարի (պետի) կողմից զինծառայողի նկատմամբ դիտավորությամբ անհավասար մոտեցում ցուցաբերելը վերջինիս նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորություններն իրականացնելիս առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝

1) խիստ նկատողություն.

2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

3) նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

4) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում՝ մինչեւ վեց ամիս ժամկետով.

5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:»:

Հոդված 26. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» բառերը փոխարինել «ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ եւ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» բառերով:

Հոդված 27. Օրենքի 47-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 47. Կարգապահական տույժի բողոքարկման կարգը եւ ժամկետները

1. Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը զինծառայողը կամ կարգապահական տույժի կիրառման արդյունքում զինվորական ծառայությունից արձակված անձը կարող է բողոքարկել տույժը կիրառած հրամանատարի (պետի) վերադաս հրամանատարին (պետին)՝ տույժի մասին իրեն գրավոր ծանուցելուց կամ այլ ձեւով իրեն հայտնի դառնալուց հետո մեկամսյա ժամկետում՝ ներկայացնելով այդ մասին զեկուցագիր (բողոք), ինչպես նաեւ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

2. Կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանի հիման վրա արձակված անհատական իրավական ակտը (հրամանը) չի կարող բողոքարկվել, եթե չի բողոքարկվել կարգապահական տույժ կիրառելու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում կիրառված կարգապահական տույժը եւ դրա հիման վրա արձակված այլ իրավական ակտերը դառնում են անբողոքարկելի:

4. Ներկայացված զեկուցագիրը (բողոքը) վերադաս հրամանատարը (պետը) քննարկում է եւ դրա վերաբերյալ որոշում է կայացնում զեկուցագիրը (բողոքը) ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

5. Քննարկելով կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զեկուցագիրը (բողոքը)՝ վերադաս հրամանատարը (պետը) կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) զեկուցագիրը (բողոքը) լրիվ կամ մասնակի բավարարելու մասին կամ

2) զեկուցագիրը (բողոքը) մերժելու մասին:

 6. Ներկայացված զեկուցագրի (բողոքի) քննարկման արդյունքում կայացված որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկում է զեկուցագիրը (բողոքը) ներկայացրած անձին:»:

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

25.04.2023
Երեւան
ՀՕ-125-Ն