Armenian      
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2022

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 3-րդ մասում «հանված» բառը փոխարինել «վերացված» բառով, «արդարացնող» բառը՝ «ռեաբիլիտացնող» բառով, իսկ «իրականացվում է» բառերը՝ «հարուցված է» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «արդարացնող» բառը փոխարինել «ռեաբիլիտացնող» բառով:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասում եւ 40.1-ին հոդվածի  12-րդ մասում «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով.

2) 6-րդ մասի «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը՝ «քրեական վարույթը» բառերով, իսկ «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով.

2) 7-րդ մասի «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը՝ «քրեական վարույթը» բառերով, իսկ «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:

Հոդված 6. Օրենքի 40.1-ին հոդվածի 11-րդ մասում «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը՝ «քրեական վարույթը» բառերով, իսկ «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը եւ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ  մտնելու օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.06.2022
Երեւան
ՀՕ-163-Ն