Armenian      
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 18.01.2022

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի մայիuի 5-ի քաղաքացիական oրենuգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության տարածքում վճարները կատարվում են կանխիկ եւ անկանխիկ հաշվարկներով: Օրենքով կարող են սահմանվել կանխիկ հաշվարկների կատարման սահմանափակումներ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 929-րդ հոդվածում՝

1)  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կամ քաղաքացիների  միջեւ կամ մասնակցությամբ հաշվարկները կատարվում են կանխիկ կամ անկանխիկ ձեւով՝ օրենքով սահմանված կարգով:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Անկանխիկ հաշվարկները կատարվում են բանկերի, այլ ֆինանսական կազմակերպությունների (այսուհետ՝ բանկեր) միջոցով, որոնցում բացված են համապատասխան հաշիվներ, ինչպես նաեւ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքից, այլ օրենքներից, եւ պայմանավորված չէ հաշվարկների օգտագործվող ձեւով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՏԱՐՈՂ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ



         

08.02.2022
Երեւան
ՀՕ-13-Ն