Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.12.2021

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը.

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» եւ 3-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ Օրենսգրքի 79-րդ հոդվածով» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 79-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից հանել «Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, Կառավարության որոշումներով ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից այդ որոշումներով սահմանված ներմուծված (ներմուծվող) ապրանքների մասով կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքով սահմանված կարգավորումները մինչեւ նշված հարաբերությունների ավարտը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

21.12.2021
Երեւան
ՀՕ-383-Ն