Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.06.2021

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  25-րդ կետով.

«25) ազգային ֆիլմի հեռարձակման եւ կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաեւ դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտները՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18) ազգային ֆիլմի հեռարձակման եւ կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաեւ դրանց ընթացքում տեղադրվող գովազդի գծով կատարվող ծախսերը՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

15.07.2021
Երեւան
ՀՕ-304-Ն