Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.06.2021

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 134-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հարկային գործակալները մինչեւ յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված եւ պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ: Սույն մասով սահմանված տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպությունների մասով՝ տեղեկությունների փոխանակման պահանջ սահմանված լինելու դեպքում: Սույն մասում նշված՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի ցանկը հրապարակում է հարկային մարմինը՝ այն տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Հարկային գործակալները Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ 2020 թվականի հաշվետու տարվա համար տեղեկությունները հարկային մարմին են ներկայացնում 2021 թվականի հուլիսի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

18.06.2021
Երեւան
ՀՕ-275-Ն