Armenian   Russian    
Փախստականների եւ ապաստանի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.05.2021

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 3-րդ մասը «ժամկետի երկարաձգման հիմքեր» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված անձանց վերաբերյալ վարույթների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, կարող է դիմել ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից՝ 15 օրվա ընթացքում:

Իրավասու մարմնի պաշտոնատար անձը սույն մասում նշված անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատությունից զրկելու կամ նրա ազատությունը այլ կերպ սահմանափակելու պահից սկսած՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, պարզաբանում է ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու նրա իրավունքը, որի վերաբերյալ նրան տալիս է գրավոր ծանուցագիր եւ ապահովում է նրա իրավունքի իրացումը՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին:»:

Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասը «ուղարկվում է ապաստան հայցողին» բառերից հետո լրացնել «՝ հայերեն եւ ապաստան հայցողին հասկանալի լեզվով, իսկ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքերում ներկայացված ապաստանի հայցերով կայացված որոշումը՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 57-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հայցերով կայացված բացասական որոշումների, որոնք ենթակա են բողոքարկման դրանց մասին տեղեկանալու օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 3-րդ մասը «կարող է բողոք ներկայացնել դատարան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված ապաստանի հայցերով կայացված բացասական որոշումների, որոնցով կարող է բողոք ներկայացվել բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերանալու օրվանից սկսած՝ 10 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ապաստանի հայցի առնչությամբ լիազոր մարմնի որոշման կայացման մասին իրազեկվելու օրվանից սկսած՝ մեկ ամսվա ընթացքում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 59. Ապաստան տրամադրելու երկրորդ դիմումը ներկայացնելը

1. Ապաստան տրամադրելու երկրորդ դիմումը կարող է ներկայացվել ապաստան տրամադրելու առաջին դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կամ ապաստան տրամադրելու գործընթացը կարճելու մասին որոշման առկայության դեպքում: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից:

2. Լիազոր մարմինը երկրորդ դիմումն ստանալուց հետո հարցազրույց է անցկացնում դիմումատուի հետ:

3. Լիազոր մարմինը երկրորդ դիմումի հիման վրա ապաստանի հայցի քննությունն իրականացնում է հետեւյալ պայմաններից որեւէ մեկի առկայության դեպքում.

1) առաջացել են հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի առնչությամբ կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պատճառներով նոր հանգամանքներ.

2) ապաստան հայցողը ներկայացրել է նոր ապացույցներ, որոնք հիմնավոր պատճառներով չեն ներկայացվել առաջին դիմումի քննության ընթացքում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանների բացակայության դեպքում լիազոր մարմինը կայացնում է դիմումն առանց քննության թողնելու մասին որոշում:

5. Դիմումն առանց քննության թողնելու մասին լիազոր մարմնի որոշումը ենթակա է բողոքարկման դրա մասին ծանուցվելու օրվանից սկսած՝ 30 օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքերում՝ ծանուցվելու օրվանից սկսած՝ 15 օրվա ընթացքում:

6. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի կամ ապաստանի միասնական դիմում ներկայացրած եւ վերջնական որոշմամբ մերժված անձի ընտանիքի անդամը (խնամքի տակ գտնվող անձը) անհատական ապաստանի դիմում է ներկայացնում:»:

Հոդված 6.

1. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ oրը:

2. Uույն oրենքի 5-րդ հոդվածով սահմանված իրավանորմերը տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված՝ ապաստան տրամադրելու երկրորդ դիմումներով վարույթների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

18.05.2021
Երեւան
ՀՕ-185-Ն