Armenian      
Դիլիջանի միջազգային դպրոց«» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.04.2021
Հոդված 1. ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» 2013 թվականի հունիսի 19-ի ՀՕ-73-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից, 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներից հանել «եւ մաքսային» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) երրորդ պարբերության՝

ա. 1-ին կետից հանել «եւ մաքսատուրքից» բառերը,

բ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կազմակերպությունների եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում, կազմակերպությունների ծախսերը շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվում.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում այդ գործունեությունից շահութահարկը եւ գործարքներից ավելացված արժեքի հարկը հաշվարկվում եւ վճարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

Կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործարքներ իրականացնելու դեպքում այդ գործարքների հետ կապված եւ սույն հոդվածի համաձայն՝ նախկինում ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներ իրականացրած անձանց հարկային պարտավորություններն այդ մասով վերահաշվարկման ենթակա չեն:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է նաեւ 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

23.04.2021
Երեւան
ՀՕ-164-Ն