Armenian   Russian    
Ընտրական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.04.2021

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54 սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին եւ երրորդ պարբերությունների ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով, իսկ երկրորդ պարբերության «պետական գրանցում ստանալուց եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մուտքագրվելուց հետո՝» բառերը՝ «ընդունումից հետո՝» բառերով.

2) 9-րդ մասի «ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների եւ ընտրական տարածքի՝» բառերը փոխարինել «ըստ մարզերի, մարզկենտրոնների,» բառերով.

3) 10-րդ մասից հանել «եւ ընտրական տարածքների» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ըստ ընտրական տարածքների» բառերը փոխարինել «ըստ մարզերի» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:

«4. Լիազոր մարմինը տարին երկու անգամ՝ հունիսին եւ նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը՝ ըստ համայնքների, էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական եւ անբաժանելի մասն է: Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում լիազոր մարմինն ընտրողների ռեգիստրը՝ ըստ տեղամասերի, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր եւ 7 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 21 օր եւ 7 օր առաջ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար:»:

Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 9-րդ մասում «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 10 օր եւ 6 օր առաջ» բառերը փոխարինել «Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 10 օր եւ 6 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 10 օր եւ 6 օր առաջ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ընտրական տարածքի համարը,» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «40 օր առաջ» բառերից հետո լրացնել «, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից 20 օր առաջ» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունը «Լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո՝ երկօրյա ժամկետում, ինչպես նաեւ» բառերով եւ նույն նախադասությունից հանել «ընտրական տարածքների եւ» բառերը, իսկ նույն մասի «5» թիվը փոխարինել «7» թվով.

3) 2-րդ մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը «լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո՝ երկօրյա ժամկետում, ինչպես նաեւ» բառերով, իսկ նույն մասի «5» թիվը փոխարինել «7» թվով.

4) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «ըստ ընտրական տարածքների» բառերը փոխարինել «ըստ մարզերի» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 13-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների նախնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր առաջ, արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ, իսկ ընտրողների վերջնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից (ներառյալ՝ արտահերթ ընտրությունների դեպքում) 7 օր առաջ տեղադրում է համացանցում՝ www.police.am հասցեով: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան ներբեռնելու հնարավորություն:».

2) 3-րդ մասը «40 օր առաջ» բառերից հետո լրացնել «, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվում են հանձնաժողովի համացանցային կայքում սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում, որոնք պահպանվում են մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկելու դեպքում՝ մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը:

Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները պահպանության են հանձնվում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար:»:

Հոդված 7. Օրենսգրքի 36-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասության «ընտրական տարածքի» բառերը փոխարինել «մարզի եւ Երեւան քաղաքի» բառերով.

2) 2-րդ մասի երրորդ նախադասության «Ընտրական տարածքում» բառերը փոխարինել «Մարզում եւ Երեւան քաղաքում» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը «տեղադրված լինի գրիչ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում)» բառերով, իսկ «չօգտագործված քվեաթերթիկների արկղ» բառերից հետո՝ «՝ յուրաքանչյուր կուսակցության համար առանձին քվեաթերթիկներով քվեարկության անցկացման ժամանակ» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 59-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ նախադասության «քվեաթերթիկի լրացման» բառերը փոխարինել «քվեարկելու» բառով.

2) 7-րդ մասից հանել «, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:

Հոդված 11. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:

Հոդված 12. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) երկրորդ պարբերությունից հանել «(այս փուլում տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի մասով քվեաթերթիկի վավերականության գնահատում չի իրականացվում)» բառերը.

2) հինգերորդ եւ վեցերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասից հանել «ավելորդ» բառը, իսկ նույն մասը «գրառում» բառից հետո լրացնել «կամ նշում» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 11-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.

2) 8-րդ մասից հանել «(առանց տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների տվյալների)» բառերը:

Հոդված 15. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը.

2) 4-րդ մասի 11-րդ կետից հանել «, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում` նաեւ ըստ ընտրական տարածքների» բառերը.

3) 4-րդ մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասից հանել «համապետական եւ տարածքային» բառերը:

Հոդված 17. Օրենսգրքի 78-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Օրենսգրքի 83-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 83. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը ».

2) 1-ին մասից հանել «համապետական», «, եւ մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար» բառերը.

3) 2-րդ, 4-7-րդ մասերից հանել «համապետական» բառը.

4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 8-րդ մասի «համապետական եւ տարածքային ընտրական ցուցակները» բառերը փոխարինել «ընտրական ցուցակը» բառերով.

6) 9-11-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

7) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Կուսակցությունների դաշինքից որեւէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են այդ կուսակցության ներկայացրած պատգամավորի թեկնածուները:»:

Հոդված 19. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում «համապետական եւ տարածքային ընտրական ցուցակները» բառերը փոխարինել «ընտրական ցուցակը» բառերով, իսկ 5-րդ կետից հանել «համապետական» բառը:

Հոդված 20. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասից հանել «համապետական եւ տարածքային» բառերը.

3) 4-րդ մասի «ցուցակների» բառը փոխարինել «ցուցակի» բառով:

Հոդված 21. Օրենսգրքի 86-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով.

2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքով ընտրական ցուցակի գրանցումը չի մերժվում, եթե անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո.».

5) 4-րդ մասի «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով, իսկ «համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ընտրական ցուցակից» բառերով.

6) 5-րդ մասի «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով:

Հոդված 22. Օրենսգրքի 87-րդ հոդվածում՝

1) «ցուցակներ» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ցուցակ» բառով.

2) 2-րդ մասի «83-րդ հոդվածի 4-րդ եւ 10-րդ մասերով» բառերը փոխարինել «83-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով.

3) 3-րդ մասի «համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ընտրական ցուցակից» բառերով:

Հոդված 23. Օրենսգրքի 88-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ ամբողջ տեքստի «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով.

2) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասի «համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ընտրական ցուցակից» բառերով:

Հոդված 24. Օրենսգրքի 89-րդ հոդվածում վերնագրի եւ ամբողջ տեքստի «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով:

Հոդված 25. Օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ համապետական, եւ տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ընտրական ցուցակից» բառերով, իսկ «ցուցակներ» բառը համապատասխան հոլովաձեւերով՝ «ցուցակ» բառով:

Հոդված 26. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունում «կամ ընտրական ցուցակներում» բառերը փոխարինել «կամ ընտրական ցուցակում» բառերով:

Հոդված 27. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաեւ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները:»:

Հոդված 28. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 29. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 30. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասից հանել նախավերջին նախադասությունը:

Հոդված 31. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 6-րդ մասի «96-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով» բառերը փոխարինել «96-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով:

Հոդված 32. Օրենսգրքի 100-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 100. Մանդատների տրամադրումը պատգամավորներին

1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ՝ գրանցելով ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին: Ընտրական ցուցակի մի մասից մանդատ ստացած թեկնածուն հանվում է ընտրական ցուցակի մյուս մասից:

2. Առաջին հերթին մանդատները սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով տրամադրվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Երկրորդ հերթին մանդատները տրամադրվում են կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին` ըստ հերթականության: Եթե դրա արդյունքում կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է ընտրական ցուցակի առաջին մասի՝ չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա: Եթե կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր:

3. Ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որեւէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է եւ արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

4. Եթե ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

5. Ընտրական ցուցակի երկրորդ մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ մասի նույն ազգային փոքրամասնության ցուցակում նվազագույն համար ունեցող թեկնածուին, իսկ այդպիսին չլինելու դեպքում մանդատը մնում է թափուր:

6. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

7. Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են ընտրական ցուցակի առաջին եւ երկրորդ մասերից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

Հոդված 33. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ մեկամսյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող իր որոշումները համապատասխանեցնում է սույն օրենքի դրույթներին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

26.04.2021
Երեւան
ՀՕ-171-Ն