Russian    
Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2021

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից «քրեական հետապնդում հարուցվելիս եւ» բառերը հանել, իսկ նույն կետի «նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով հարկադրանքի միջոց կիրառելու մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով հարկադրանքի միջոց կիրառելու մասին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդման շրջանակներում լիազորությունների կասեցման հիմքով զինվորական պաշտոնից ազատված եւ կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողի համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսը, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը՝ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.04.2021
Երեւան
ՀՕ-137-Ն