Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.10.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 327-րդ հոդվածի 3-րդ մասում «չորսից ութ» բառերը փոխարինել «վեցից տասներկու» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 327.1-ին հոդվածի 4-րդ մասում «երեքից ութ» բառերը փոխարինել «վեցից տասներկու» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 327.2-րդ հոդվածի 3-րդ մասում «վեցից տասներկու» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով:

Հոդված  4. Օրենսգրքի 327.5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով.

2) 2-րդ մասի «մեկից երեք» բառերը փոխարինել «երկուսից վեց» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 5-րդ մասում «հինգից ութ» բառերը փոխարինել «հինգից տասը» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 328-րդ հոդվածում «առավելագույնը չորս» բառերը փոխարինել «մեկից հինգ» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասում «հինգից տասնհինգ» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասում «երեքից ութ» բառերը փոխարինել «վեցից տասներկու» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասում «վեցից տասներկու» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

29.10.2020
Երեւան
ՀՕ-465-Ն