Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.06.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 245-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է միայն հանձնաժողովային կարգով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում`

1) «հիվանդանոցում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով.

2) «տեղավորելը» բառից հետո լրացնել «եւ բուժելը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 459-րդ հոդվածում`

1) վերնագիրը եւ 2-րդ մասը  «տեղավորելը» բառից հետո լրացնել «եւ բուժելը» բառերով.

2) վերնագրի «հիվանդանոցում» բառը, իսկ 1-ին եւ 2-րդ մասերի «հաստատությունում» բառը  փոխարինել «կազմակերպությունում» բառով.

3) 1-ին մասը «տեղավորվել» բառից հետո լրացնել «եւ բուժվել» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից  երեք ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

03.07.2020
Երեւան
ՀՕ-348-Ն