Armenian      
Կուսակցությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.06.2020
Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 3-րդ մասում, 20-րդ հոդվածի 1-ին մասում, 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 9-րդ մասում «Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների» եւ «Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «Երեւանի, Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

30.06.2020
Երեւան
ՀՕ-334-Ն