Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.04.2020

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական  գործունեության  մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «Հարկային ծառայության մասին» բառերից հետո լրացնել «, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) ապօրինի ծագում ունեցող գույքի մասին տեղեկությունների եւ տվյալների հայտնաբերումը, այդ գույքի բռնագանձման գործընթացին աջակցելը.»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «արդարացման դատավճիռ կայացվելուց» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց» բառերով.

2) 4-րդ մասը «արդարացման դատավճիռ կայացվելուց» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «դատախազի պարտադիր գրավոր ցուցումները,» բառերից հետո լրացնել «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հանձնարարությունները,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարող է անցկացվել նաեւ այն դեպքում, երբ անձին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ:»:

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը «դատավարական ղեկավարում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց» բառերով:

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը «դատախազի գրավոր ցուցումները» բառերից հետո լրացնել «եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի կապակցությամբ տրվող գրավոր հանձնարարությունները» բառերով:

Հոդված 8. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը «դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերեւույթ առնչվող տվյալներ» բառերով:

Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «քրեական վարույթն իրականացնող» բառերից հետո լրացնել «կամ այլ իրավասու» բառերով, իսկ «քրեական վարույթ» բառերից հետո` «, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ» բառերով.

2) 4-րդ մասի 2-րդ կետը «դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերեւույթ առնչվող տվյալներ» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

11.05.2020
Երեւան
ՀՕ-250-Ն