Armenian      
Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.04.2020

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 42-րդ հոդվածի 2-րդ մասում «23 տարեկան» բառերը փոխարինել «26 տարեկան» բառերով:

Հոդված 2. Օրենքի 64-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերում, 65-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 4-րդ մասի  2-րդ եւ 4-րդ կետերում «23 տարեկան» բառերը փոխարինել «26 տարեկան» բառերով:

Հոդված 3. Օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «23 տարին» բառերը փոխարինել «26 տարին» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

23.04.2020
Երեւան
ՀՕ-219-Ն