Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի երկրորդ նախադասության «Արտարժույթի փոխանակման կամ դիլերային վաճառքի» բառերը փոխարինել «Արտարժույթի առք ու վաճառքի (արտարժույթի փոխանակման)» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ եւ 8-րդ մասերից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը:

Հոդված 6.  Օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի  384-րդ  հոդվածի  8-րդ  մասից  հանել «եւ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը:

Հոդված  8. Օրենսգրքի  414-րդ  հոդվածի  1-ին  մասից  հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

08.04.2020
Երեւան
ՀՕ-185-Ն