Բյուջետային համակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.01.2020

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին եւ 12-րդ մասերը «համապատասխանաբար պետական» բառերից հետո լրացնել «մարմնի» բառով, իսկ 16-րդ մասի «գ» կետից հանել «դատական ակտերի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի» բառերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում եւ 25-րդ հոդվածի 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» բառերը փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը՝ «սահմանադրական օրենքով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 41.2-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետում «պետական կառավարչական հիմնարկի» բառերը փոխարինել «պետական մարմնի» բառերով:

Հոդված 5. Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.02.2020
Երեւան
ՀՕ-40-Ն