Armenian      
Բազմաբնակարան շենքի կառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.01.2020

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժդ» կետից  հանել «կարգի եւ» բառերը:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.

«Հոդված 15.1. Շինությունների սեփականատերերից գանձվող պարտադիր եւ այլ վճարների վճարման կարգը

1. Սույն օրենքով սահմանված պարտադիր վճարները եւ այլ վճարները շինությունների սեփականատերերը կատարում են անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բանկային հաշվի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.02.2020
Երեւան
ՀՕ-9-Ն