Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.11.2019

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) «բացառությամբ վիճակախաղերի, շահումով խաղերի եւ գրավատների կազմակերպման համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած կազմակերպիչների կողմից գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջների պահպանման» բառերից հետո լրացնել «, շրջակա միջավայրի պահպանության (բնապահպանության) ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ունեցող անձի կողմից շրջակա միջավայրի եւ ընդերքօգտագործման օրենսդրության, այդ թվում՝ ընդերքօգտագործման նախագծերի, պայմանագրերի, ծրագրերի եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննական եզրակացության պահանջների եւ պայմանների կատարման կամ պահպանման նկատմամբ» բառերով.

2) «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության համապատասխան ստորաբաժանման» բառերը փոխարինել «չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.

3) «արտադրության նկատմամբ» բառերից հետո լրացնել «եւ օտարվող ապրանքների չափագիտական» բառերով.

4) հանել «եւ օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

03.12.2019
Երեւան
ՀՕ-220-Ն