Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.07.2019

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ եւ 5.3-րդ կետերով.

«5.2) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով կամ 63 տարին լրանալուց հետո` 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.

5.3) Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 7-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի առաջին նախադասության «2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ» բառերը փոխարինել «2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ» բառերով եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ կետերով.

«3) հարկային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, եթե նա ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը.

4) մաքսային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հիմքերով, եթե նա ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը:».

2) 3-րդ մասի երրորդ պարբերությունը «ազգային անվտանգության մարմիններում քննիչի» բառերից հետո լրացնել «, հարկային ծառայությունում քննիչի, մաքսային ծառայությունում քննիչի» բառերով.

3) 3-րդ մասը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ յոթերորդ պարբերությունով.

«Հարկային եւ մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հարկային կամ մաքսային ծառայության քննիչի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային աստիճանի եւ հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, հատուկ կոչումը (հարկային ծառայության քննիչի դեպքում` նաեւ վերջին դասային աստիճանը) հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:».

4) 6-րդ մասի երկրորդ պարբերության «վերջին պաշտոնի համար մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ» բառերը փոխարինել «վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար» բառերով.

5) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձին 2014 թվականի հուլիսի 1-ից հետո սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է նշանակելու օրվանից՝ հաշվի առնելով որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարը)։  Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:».

6)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից մինչեւ 2019 թվականի հունիսի 1-ը ազատված` սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի  5.2-րդ եւ 5.3-րդ կետերի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հիման վրա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած (ունեցող) անձին կենսաթոշակը նշանակվում է՝

1) 2019 թվականի հունիսի 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 1-ը.

2) դիմելու օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են 2019 թվականի դեկտեմբերի 1-ից հետո:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2019 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

11.07.2019
Երեւան
ՀՕ-101-Ն