Armenian      
Կուտակային կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.06.2019

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետի «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի» բառերով.

2)  9-րդ կետի «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի N 3 հավելվածի» բառերով, իսկ «ինչպես նաեւ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատեր եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող» բառերը փոխարինել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 81-րդ հոդվածի 8.1-ին եւ 8.2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8.1. 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում եւ սույն հոդվածի 6-րդ մասում նշված՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող անձանց համար՝

1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետեւյալ կերպ.
 
աշխատավարձի ամսական չափը
սոցիալական վճարի չափը՝ հաշվարկված աշխատավարձի նկատմամբ
մինչեւ 500000 դրամը ներառյալ
3.5 տոկոս
500000-ից ավելի դրամ
10 տոկոսի եւ 32500 դրամի տարբերության չափով

2)  կատարվող կուտակային հատկացումների եւ այդ անձանց եկամուտներից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 32500 դրամը:

8.2.  2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում եւ սույն հոդվածի 6-րդ մասում նշված՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող անձանց համար՝

1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետեւյալ կերպ.
 
աշխատավարձի ամսական չափը
սոցիալական վճարի չափը՝ հաշվարկված աշխատավարձի նկատմամբ
մինչեւ 500000 դրամը ներառյալ
4.5 տոկոս
500000-ից ավելի դրամ
10 տոկոսի եւ 27500 դրամի տարբերության չափով

2)  կատարվող կուտակային հատկացումների եւ այդ անձանց եկամուտներից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 27500 դրամը:»:

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

27.06.2019
Երեւան
ՀՕ-72-Ն