Armenian      
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.07.2018

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 2-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 202-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ գործերը:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 27.1

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 234.1. Հայցադիմում ներկայացնելը

1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցադիմումը ներկայացվում է ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի բնակության վայրի կամ վերջինիս համաձայնությամբ հայցադիմում ներկայացնող աջակցության կենտրոնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

Հոդված 234.2. Հայցադիմումին ներկայացվող պահանջները

1. Պաշտպանական որոշման կայացման վերաբերյալ հայցադիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներն այնքանով, որքանով կիրառելի են սույն գլխով նախատեսված վարույթի նկատմամբ:

2. Հայցադիմումը ներառում է նաեւ`

1) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի վերաբերելի դրույթները.

2) տեղեկություններ պատասխանողի եւ ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկված անձի միջեւ ընտանիքում եւ (կամ) արյունակցական կապերի մասին.

3) ընտանիքում բռնության անմիջականորեն սպառնացող վտանգի առկայությունը հիմնավորող տեղեկություններ.

4) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված կոնկրետ սահմանափակումների կիրառման մասին նշում.

5) պատասխանողի՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքին համապատասխան՝ կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու հանգամանքը:

3. Առկայության դեպքում հայցադիմումին կցվում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքին համապատասխան՝ պատասխանողի նկատմամբ ընդունված` նախազգուշացման մասին եւ (կամ) անհետաձգելի միջամտության որոշումները:

4. Հայցադիմումն աջակցության կենտրոնի կողմից ներկայացվելու դեպքում հայցադիմումին կցվում է բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի՝ աջակցության կենտրոնին տված գրավոր համաձայնությունը դատարան դիմելու համար:

Հոդված 234.3. Հայցադիմումի քննությունը

1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

2. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումն ստանալու օրվանից՝ եռօրյա ժամկետում:

3. Դատարանը պաշտպանական որոշման կիրառման մասին հայցադիմումը քննում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելու պահից տասնօրյա ժամկետում:

4. Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"): Դատարանը կաշկանդված չէ դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով եւ առարկություններով եւ իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծմանն անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր եւ հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

5. Հայցադիմումի քննության ընթացքում առերեւույթ հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելիս դատարանը, առանց վարույթը կասեցնելու, դիմում է գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու միջնորդությամբ:

Հոդված 234.4. Դատական ակտը

1. Հայցադիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) հայցը բավարարելու եւ պաշտպանական որոշումը կայացնելու մասին.

2) հայցը մերժելու մասին.

3) հայցը մասնակի բավարարելու եւ հայցադիմումում նշված սահմանափակումներից մեկը կամ մի քանիսը կիրառելու մասին.

4) հայցը մասնակի բավարարելու եւ հայցադիմումում նշված սահմանափակումների փոխարեն այլ սահմանափակում (սահմանափակումներ) կիրառելու մասին:

2. Պաշտպանական որոշման մեջ նշվում է պաշտպանական որոշման կիրառման ժամկետը: Պաշտպանական որոշումը կարող է նախատեսել՝

1) ընտանիքում բռնության ենթարկվածի կամ նրա խնամքի տակ եղող անձանց ապաստարան տեղափոխելու անհրաժեշտությունը.

2) ընտանիքում բռնության ենթարկվածների բուժման ծախսերի իրականացում բռնություն գործադրած անձի կողմից:

3. Դատարանի կայացրած պաշտպանական որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

4. Պաշտպանական որոշումն ուղարկվում է ընտանիքում բռնություն գործադրած եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց, իսկ եթե հայցադիմումը ներկայացրել է ոչ ընտանիքում բռնության ենթարկված անձը, ապա նաեւ այն ներկայացրած անձին: Անհրաժեշտության դեպքում դատական ակտի պատճենները տրամադրվում են ոստիկանությանը եւ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված լիազոր մարմնին եւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը որոշման կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եթե դատական ակտն առնչվում է անչափահաս կամ անգործունակ անձի շահերին, ապա այն ուղարկվում է նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմին:

5. Պաշտպանական որոշումը դրանում նշված ժամկետից շուտ կարող է վերացվել դատարանի կողմից` ընտանիքում բռնություն գործադրած եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված կարգով կնքված հաշտության դեպքում: Ընտանիքում բռնության ենթարկված կամ բռնություն գործադրած անձը պաշտպանական որոշումը վերացնելու նպատակով դատարան է ներկայացնում դիմում եւ աջակցության կենտրոնի մասնակցությամբ կնքված հաշտության համաձայնությունը: Պաշտպանական որոշումը վերացնելու մասին որոշումը դատարանը կայացնում է առանց նիստ հրավիրելու:

6. Պաշտպանական որոշումը կարող է վերացվել նաեւ ընտանիքում բռնություն գործադրած անձի դիմումով, եթե ապացուցվում է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձը դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ուղղված են ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից պաշտպանական որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելուն:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

18.07.2018
ՀՕ-367-Ն