Գործունեության իրականացման ծանուցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.06.2018
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնում՝

ա. 1-ին կետը «դասակարգչի» բառից հետո լրացնել «220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության եւ իրացման,» բառերով, իսկ նույն կետի «հատապտուղներից» բառից հետո հանել «(բացառությամբ խաղողի)» բառերը,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ կետերով.

«1.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկա՟գրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն եւ մինչեւ 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացում ԿՄ Ա

Վ (միայն արտադրության մասով)
1.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկա՟գրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների իրացում ԿՄ Ա»,

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին եւ 8.2-րդ կետերով.

«8.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչեւ 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի «Բացթողնում՝ ներքին սպառման համար?, «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառ՟ման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում ԿՄ Ա
8.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառ՟ման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում ԿՄ Ա».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին եւ 1.1-ին կամ 8-րդ եւ 8.1-ին կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակները ծանուցման մեջ նշում են առանձին:»:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչեւ տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկա՟գրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությամբ եւ իրացմամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության եւ մինչեւ 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրականացման ծանուցում:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1.2-րդ եւ 8.2-րդ կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցումը պետք է ներկայացվի մինչեւ լրացուցիչ խմբաքանակների իրացումը կամ ներմուծումը:

4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1.2-րդ եւ 8.2-րդ կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցման ժամկետները չեն կարող գերազանցել սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1.1-ին եւ 8.1-ին կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցման ժամկետները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

28.06.2018
ՀՕ-358-Ն