Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.05.2018

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 434-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ` անկախ հանձնաժողով)՝ կողմից դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76 հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերով կամ 77 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ եզրակացությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված դեպքերում եւ կարգով» բառերով.

2) 3-րդ մասի «որոշում ընդունելու» բառերը փոխարինել «դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 438-րդ հոդվածում՝

1) 3.1-ին մասի «անկախ հանձնաժողովի եզրակացությունն» բառերը փոխարինել «պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը կամ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դատապարտյալի բողոքն» բառերով, իսկ «անկախ հանձնաժողովին եւ պատիժը կատարող հիմնարկին» բառերը՝ «պրոբացիայի ծառայությանը եւ քրեակատարողական ծառայությանը» բառերով.

2) 3.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3.3-րդ մասի 3-րդ կետի «անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության եւ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները» բառերով.

4) 3.5-րդ մասի «անկախ հանձնաժողովի ներկայացուցչի կողմից եզրակացությունը» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության եւ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների կողմից զեկույցները» բառերով.

5) 3.7-րդ մասի «անկախ հանձնաժողով եւ պատիժը կատարող հիմնարկ» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայություն եւ քրեակատարողական ծառայություն» բառերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Այն դատապարտյալների, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 1-ը եւ չի քննարկվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կողմից, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանը քննում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի զեկույցի հիման վրա:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հարցի դատական քննության վրա տարածվում են սույն օրենքի կարգավորումներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են:

4. Այն դատապարտյալների, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.06.2018
ՀՕ-334-Ն