Russian    
Գնումների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2018

Հոդված 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տեքստում «գնումների բողոքարկման խորհուրդ», «խորհուրդ» եւ «խորհրդի անդամ» բառերը` համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «գնումների հետ կապված բողոքներ քննող անձ» բառերի համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տեքստում «գնումների բողոքարկման խորհուրդ», «խորհուրդ» եւ «խորհրդի անդամ» բառերը` համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «գնումների հետ կապված բողոքներ քննող անձ» բառերի համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի «զ» ենթակետից հանել «կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից» բառերը:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «պաշտոնական» բառը, եւ մասը «գնումների բողոքարկման խորհուրդը» բառերից հետո լրացնել «սույն օրենքի  50-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 47-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձն անշահախնդիր եւ անկախ քննություն իրականացնող մարմին է, որը շահագրգռված չէ կոնկրետ գնումների գործընթացի արդյունքներով եւ իր պարտականությունների ու իրավունքների կատարման ժամանակ պաշտպանված է արտաքին ազդեցություններից: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բողոքներն ուսումնասիրում է պատշաճ մանրամասնությամբ եւ անաչառորեն: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս անկախ է գնման գործընթացի մասնակիցներից, այդ թվում` պատվիրատուներից, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնյաներից եւ պարտավոր է ղեկավարվել բացառապես գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ կիրառել այն:».

2) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասերով.

«7. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թիվը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

8. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը պաշտոնավարում է հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 5. Օրենքի 48-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 48. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձին ներկայացվող պահանջները

1. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի տնտեսագիտություն (էկոնոմիկա) եւ կառավարում (մենեջմենտ) կամ իրավագիտություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ եւ տիրապետում է հայերենին:

2. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի լիազորությունների իրականացման առավելագույն տարիքը 65-ն է:»:

Հոդված 6. Օրենքի 49-րդ հոդվածում`

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի հիման վրա եւ դրա պահանջների կատարման նպատակով լիազորված մարմնինը հաստատում է գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության կարգը:»:

Հոդված 7. Օրենքի 50-րդ հոդվածում`

1) վերնագրի «Խորհուրդ բողոքարկելու» բառերը փոխարինել «Գնումների հետ կապված բողոքներ քննող անձին բողոք ներկայացնելու» բառերով.

2) 5-րդ մասի «խորհրդի» բառը փոխարինել «բողոքի քննության նպատակով հրավիրված» բառերով.

3) 6-րդ մասը «իրավապարտադիր է» բառերից հետո լրացնել «որը կարող է փոփոխվել կամ վերացվել, այդ թվում՝ մասնակի, միայն դատարանի կողմից» բառերով.

4) 7-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

5) 9-րդ մասը «տեղեկագրում» բառից հետո լրացնել «` նշելով հրապարակման ամսաթիվը» բառերով.

6) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը որոշում կայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում որոշումը հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում կայացված որոշումը սույն մասով սահմանված ժամկետում ուղարկվում է պատվիրատուին, լիազորված մարմին ու բողոքարկման ընթացակարգում ներգրավված կողմերին: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի որոշումն ուժի մեջ է մտնում այն տեղեկագրում հրապարակելուն, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` որոշումը պատվիրատուին, լիազորված մարմին ու բողոքարկման ընթացակարգում ներգրավված կողմերին ուղարկելուն հաջորդող օրը:»:

Հոդված 8. Օրենքի 51-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «բողոքարկման վերաբերյալ» բառերը փոխարինել «բողոքի քննության արդյունքներով» բառերով, «տեղեկագրում հրապարակման օրը ներառյալ» բառերը` «ուժի մեջ մտնելու օրը» բառերով.

2) 2-րդ մասի «այն կայացնելու օրվանից հաշված մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «այն կայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը» բառերով:

Հոդված 9. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գնումների բողոքարկման խորհրդի անդամների` խորհրդի անունից ընդունված որոշումները դատական կարգով բողոքարկվելու կամ այդ որոշումների հետեւանքով անձանց պատճառված վնասերի հատուցման պահանջով հայց հարուցվելու դեպքերում դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս խորհրդի անունից որոշում ընդունած խորհրդի անդամը:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գնումների բողոքարկման խորհրդի անդամների` խորհրդի անունից ընդունված որոշումները դատական կարգով կարող են բողոքարկվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.03.2018
ՀՕ-259-Ն