Հանրակրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2018

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «դ» ենթակետում «միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրի» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասում`

1) երկրորդ պարբերության «միջպետական, միջկառավարական համաձայնագրերով» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրերով» բառերով.

2) 2-րդ կետի «միջպետական եւ (կամ) միջկառավարական համաձայնագրերի» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրերի» բառերով:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող oրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.03.2018
ՀՕ-243-Ն