Armenian      
Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.03.2018

Հոդված 1. «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-177-Ն օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 1-ին կետից հանել «վերահսկողությունը եւ» բառերը,

բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի՝

ա. 2-րդ կետից հանել «վերահսկողությունը եւ» բառերը:

բ. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.

«Հոդված 6.1. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասությունները

1. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին) իրավասություններն են`

1) կրծքով կերակրման խրախուսման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը եւ մշտադիտարկումը.

2) կրծքով կերակրման խրախուսման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվության կիրառումը:

2. Մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասություններն են`

1) մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը եւ մշտադիտարկումը.

2) մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվության կիրառումը:»:

Հոդված 3. 20-րդ հոդվածի 5-րդ մասում «Լիազոր մարմինն» բառերը փոխարինել «Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.03.2018
ՀՕ-170-Ն