Armenian      
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.01.2018

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Տնամերձ, այգեգործական, ինչպես նաեւ անհատական բնակելի տան կառուցման եւ սպասարկման, հասարակական եւ արտադրական օբյեկտների կառուցման եւ սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման եւ սպասարկման համար հողամասերի վրա չի տարածվում սույն հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասը «սեփականությանը» բառից հետո լրացնել «, ընդ որում՝ սույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված դեպքում հողամասն անցնում է համայնքի սեփականությանը, եթե այն հարկադիր կարգով չի օտարվել երրորդ անձանց, եւ նախկին սեփականատիրոջը հատուցվել է հողի արժեքը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում գույքի հարկադիր օտարումը.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

31.01.2018
ՀՕ-73-Ն