Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.01.2018

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 206.15-րդ հոդվածով.

«Հոդված 206.15. Փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլ նյութեր տրամադրելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ կատարման ժամկետները խախտելը

1. Փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլ նյութեր տրամադրելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) սույն օրենսգրքի 206.15-րդ հոդվածով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի հայցադիմումով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.01.2018
ՀՕ-49-Ն