Հանրային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.01.2018

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 10-րդ մասում «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետից հանել «սահմանադրական դատարանի անդամները,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «սահմանադրական դատարանի անդամների,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սահմանադրական դատարանի անդամների,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Սահմանադրական դատարանի դատավորի համար` Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.»:

Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածից հանել «սահմանադրական դատարանի անդամների,» բառերը:

Հոդված 7. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.01.2018
ՀՕ-46-Ն