Armenian      
Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2017
Հոդված 1. «ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀO-160-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները (այսուհետ՝ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք), բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:».

2) 2-րդ մասը, ինչպես նաեւ 5-րդ հոդվածի 1-ին մասը «եկամտային հարկ» բառերից հետո լրացնել «(շահութահարկ)» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.

«3.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է՝

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ գործունեությունը դադարեցնելու ժամանակահատվածում (գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրվանից մինչեւ այդ հայտարարության կամ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում).
2) բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում.

3) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում:

3.2. Սույն օրենքով սահմանված մայրության նպաստ է տրվում նաեւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն հոդվածի 3.1-ին մասում նշված ժամանակահատվածում:»:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի եւ նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ՝ նվազագույն ամսական աշխատավարձ) հիսուն տոկոսից:».

2) 3-րդ մասի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի եւ նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ՝ նվազագույն ամսական աշխատավարձ)» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի» բառերով.

3) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա՝ օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ պասիվ եկամուտների եւ փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկ վճարած, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ն առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկելու համար, որպես ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա՝ օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ, հիմք է ընդունվում եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում՝

1) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա ընթացքում եկամտային հարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար, որպես եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ, ընդունվում է՝

ա. օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը,

բ. օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո.

2) Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի՝ հաշվարկային ժամանակահատված ներառված յուրաքանչյուր ամսվա համար, որպես եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ, ընդունվում է օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-290-Ն