Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին«» 1992թ. դեկտեմբերի 13-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2017

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-81 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետի «եկամտահարկից» բառը փոխարինել «եկամտային հարկից» բառերով.

2) 4-րդ կետի «գ» ենթակետի «պարտադիր սոցիալական ապահովության վճարները» բառերը փոխարինել «սոցիալական վճարը» բառերով.

3) 4.1-ին կետի «պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճար» բառերով.

4) 5-րդ կետի «ճանապարհային վճարներից» բառերը փոխարինել «ճանապարհային հարկից» բառերով.

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «պարտադիր սոցիալական ապահովության վճարներից» բառերը փոխարինել «սոցիալական վճարից» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-278-Ն