Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2017

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 21.5-րդ հոդվածի 2-րդ մասը «հանձնված գործերի»  բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասում «26» թիվը փոխարինել «23» թվով:

Հոդված 3. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 3.1-ին մասում «6» թիվը փոխարինել «9»  թվով:

Հոդված 4. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2017
ՀՕ-257-Ն