Armenian   Russian    
Վարչական դատավարության oրենuգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2017

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 29.1-ին գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացված հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումները քննվում են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի՝ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող 29.1-ին գլխով սահմանված կարգով:

 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2017
ՀՕ-260-Ն