Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.12.2017

Հոդված 1.   «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի  ՀՕ-106-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «Հանրապետության Նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով» բառերը փոխարինել «արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Արտակարգ դրություն հայտարարելու կարգը

1. Սույն օրենքի 1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում  ժողովրդին:

2. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, ինչպես նաեւ որոշման մեջ կատարվող փոփոխությունները եւ լրացումները անհապաղ հրապարակվում են հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հայաստանի Հանրապետության կառավարության արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։

3. Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները եւ քարտուղարությունները միջազգային կազմակերպություններում։»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) վերնագրի «Հանրապետության Նախագահի հրամանագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» բառերով.

2) 1-ին մասի «Հանրապետության Նախագահի հրամանագրում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «նշված ժամկետների ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ նշված ժամկետների ավարտը» բառերով, իսկ «Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հանրապետության Նախագահի հրամանագրով» եւ «Հանրապետության Նախագահի հրամանագիրն» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված որեւէ առանձին միջոցառման իրականացումն Ազգային ժողովի կողմից չեղյալ հայտարարվելու դեպքում դադարում է այդ միջոցառման հետագա իրականացումը, իսկ Ազգային ժողովի կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում արտակարգ դրությունը դադարում է, որի մասին բնակչությունն անհապաղ իրազեկվում է մամուլով եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:».

4) 4-րդ  մասի առաջին նախադասության «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 5-րդ մասով եւ սույն հոդվածի 1-ին մասով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետի «տեղաշարժման ազատության» բառերը փոխարինել «ազատ տեղաշարժվելու իրավունքի» բառերով, իսկ 12-րդ կետի «խոսքի ազատության» բառերը` «կարծիքի արտահայտման ազատության» բառերով.

2) 2-րդ մասի  «Հանրապետության Նախագահն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունն» բառերով:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով.

2) 2-րդ մասի «Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջներին» բառերով.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 120-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից: 
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.12.2017
ՀՕ-252-Ն